Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բա որ եվրոպացիք հանկարծ ու հարցնեն

Բա որ եվրոպացիք հանկարծ ու հարցնեն
05.07.2026 | 11:14

Բա որ եվրոպացիք հանկարծ ու հարցնեն` հայե՛ր, դուք ուտելիքից, խմելիքից ու ծխելիքից բացի, այլ ապրանք չունե՞ք մեզ առաջարկելու։

Բա լսել ենք, հսկա մեքենաշինություն եք ունեցել` հաստոցներ, գործիքներ, էլեկտրատեխնիկական ապրանքների մեծ տեսականի, էլեկտրոնիկա, քիմիա, լսել ենք` սաղ սոցլագերը ձեր արտադրած կոշկեղենի համար կիլոմետրերով հերթ էր պահում, ձեր արտադրած Նաիրի-3 «սուպեր համակարգիչ» ձեռք բերելու համար, դրսի համալսարաններում հայ ուսանողների վրա «հիբրիդային ճնշումներ» էին գործադրում։

Արա դուք ոչ մի բան չե՞ք թողել, մնացել եք ձեր ծիրանի ու լոլիկի հույսի՞ն։

Ի՞նչ եք պատասխանելու, որ եվրոպացին ձեզ հասկանա։

Քանի որ ձեր` ուտելիքի, խմելիքի, ծխելիքի և այլ տիպի ձեռնարկություններ թե՛ Հայաստանում գործող, թե՛ Հայաստանից դուրս գործող, առիթ ունեցել եմ աշխատացնել, ոտքի կանգնեցնել, մտցնել ամենաբարդ շուկաներ, կարող եմ ասել հետևյալը` այս ոլորտները իրական վերամշակող արդյունաբերության հետ էական կապ չունեն։

Հիմա գնում ենք Եվրոպա, ունե՞նք Եվրոպայի համար, ուտելիքից, խմելիքից, ծխելիքից բացի, այլ մրցունակ, արդյունաբերական արտադրանքի առաջարկ։

Չէ, չունենք։

Կարեն ԱԴՈՆՑ

Հ․Գ․

Այ սա է ազգային, պետական խայտառակությունը։ Մնացած առումով` ոչինչ չի փոխվել, ոնց կանխատեսվել է, ոնց նկարագրվել է` 90% ճշտությամբ շարժվում ենք։

Բարի երթ մեզ։

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ